Հյուսիսային Կորեան մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

06:59 • 04.05.19

Հյուսիսային Կորեան փոքր հեռահարությամբ հրթիռներ է փորձարկել, այդ մասին РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Kyodo գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի զինված ուժերին:

Ըստ տեղեկության՝ շաբաթ ԿԺԴՀ-ն Վոնսան քաղաքից հյուսիս-արևելյան ուղղությամբ՝ դեպի Ճապոնական ծով, 70-ից 200 կիլոմետր հեռահարությամբ մի քանի հրթիռ է արձակել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հրթիռների գործարկման մասին տեղեկացվել է ԱՄՆ զինված ուժերը, որն ուսումնասիրում է հաղորդումը: Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը տեղեկությունը փոխանցել է նախագահ Դոնալդ Թրամփին:  

Միաժամանակ, Ճապոնիայի կառավարությունը հաղորդել է, որ իր տնտեսական գոտում բալիստիկ հրթիռների թռիչք չի արձանագրել: