Փրկարարները նշել են՝ ինչ է պետք անել, երբ կոտրվում է սնդիկային ջերմաչափը

18:49 • 04.05.19

Կոտրված ջերմաչափի բեկորներն ու սնդիկի գնդիկները հավաքել պետք է միայն կպչուն ժապավենով (սկոտչ) կամ ռետինե տանձիկով, դրանից հետո անհրաժեշտ է մանգանի լուծույթով մի քանի անգամ սրբել այն հատվածը, որտեղ թափվել է սնդիկը: Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, այս խորհուրդները տալիս է ՌԴ ԱԻՆ-ը:

Նշվում է, որ ջերմաչափի կոտրվելու պարագայում պետք է անմիջապես տարածքից դուրս բերել երեխաներին և կենդանիներին, փակել բոլոր դռներն ու պատուհանները, ինչպես նաև խուսափել միջանցիկ քամուց:

Սնդիկի հետքերը վերացնելիս փրկարարները խորհուրդ են տալիս աշխատել ռետինե ձեռնոցով: Իսկ մաքրման աշխատանքից հետո ձեռքերը մանրակրկիտ լվանալ օճառով:

Հավաքված նյութը պետք է լցնել ամուր տոպրակի մեջ, կապել այն և հանձնել անմիջապես ապասնդիկացման մոտակա կենտրոն: Այնտեղ այցելել պետք է անձնագրով: