Հրդեհ է բռնկվել Մոսկվայի «Իզվեստիա» հրատարակչության նախկին շենքում
Հրդեհ է բռնկվել Մոսկվայի Պուշկինի հրապարակում գտնվող «Իզվեստիա» հրատարակչության պատմական շենքում, հաղորդում է ТАСС-ը:
Աղբյուրը, հղում անելով քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությանը, նշել է, որ հրդեհը բռնկվել է շենքի երրորդ հարկում՝ ընդգրկելով 50 քմ տարածք:
Հրշեջներին հաջողվել է արագ մեկուսացնել, ապա մարել հրդեհը: Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հրշեջները կարողացել են փրկել երկու հոգու, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում:










