Պետրոզավոդսկում պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված նորածնին նետել են շենքի 5-րդ հարկից
ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքի շենքերից մեկի բնակիչը հայտնաբերել է նորածին երեխայի դի՝ փաթաթված պոլիէթիլենային տոպրակի մեջ:
«Երեխան տոպրակի մեջ էր, նրան շենքի 5-րդ հարկից են նետել»,- РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ պատմել է շենքի հարևանությամբ գտնվող խանութի վաճառողը, որը հայտնաբերել է մահացած երեխային:
Նրա խոսքով՝ շենքի 5-րդ հարկում բնակվողներն ապրում են անբարոյականի կյանքով:
Նշվում է, որ երեխայի դին հայտնաբերելուց հետո խանութի վաճառողը զանգահարել է ոստիկանություն: Ոստիկանությունը հաստատել է կնոջ ինքնությունը, որը կարող է լինել մահացած երեխայի մայրը:










