Փրկարարները երկու ավտոմեքենայից գյուրզա և իժ տեսակի օձ են հայտնաբերել

00:40 • 04.05.19

 

Մայիսի 3-ին, ժամը 15:44-ին 911 ծառայությունը հաղորդում է ստացել, որ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի Մեսրոպ Մաշտոցի փողոցի 6 հասցեում կայանած ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն օրը, ժամը 16:15-ին հաղորդում է ստացվել նաև, որ Տաթև-Կապան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ավտոմեքենայի սրահում նույնպես նկատվել է օձ: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ (մոտ 60 սմ երկարության) և տեղափոխել անվտանգ տարածք: