Թունիսի նախագահը մեկ ամսով երկարաձգել է երկրում արտակարգ դրության ժամկետը

04:45 • 04.05.19

Թունիսի նախագահ Բեժի Քաիդ աս-Սեբին մեկ ամսով երկարաձգել է երկրում հայտարարված արտակարգ դրության ժամկետը, հաղորդում է Известия-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է կառավարության և խորհրդարանի ղեկավարի հետ համատեղ խորհրդակցությունից հետո:

Նշվում է, որ 2015 թ. նոյեմբերի 24-ին Թունիսի մայրաքաղաքում «Իսլամական պետության» զինյալների կողմից ահաբեկչական հարձակում է իրականացվել: Պայթյուն է որոտացել երկրի ներքին գործերի և զբոսաշրջության նախարարությունների շենքերի մոտ: ահաբեկչության հետևանքով 13 մարդ զոհվել է, ևս 20-ը վիրավորվել է: Նույն օրը նախագահը երկրում արտակարգ դրություն է հայտարարել, որն արդեն բազմիցս երկարաձգվել:

Այս տարվա փետրվարին Թունիսի դատարանը 2015 թ. ահաբեկչության մասնակից յոթ իսլամիստներին դատապարտել է ցմահ ազատազրկման: