Վենեսուելայի բուհերի դասախոսները գործադուլի են պատրաստվում
Վենեսուելայի բուհերի դասախոսները մտադիր են գործադուլ սկսել:
«Հաջորդ շաբաթվանից մենք կսկսենք աստիճանաբար դադարեցնել մեր աշխատանքները»,- РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Հարավային Ամերիկայի համալսարանի դասախոսների միությունների ֆեդերացիայի ղեկավար Լուրդես Ռամիրեսը:
Ըստ նրա՝ բուհերի դասախոսները մտադիր են երկրում քաղաքական և տնտեսական փոփոխությունների հասնել:
Առաջին գործադուլը նախատեսված է մայիսի 9-ին, հաջորդը կլինի մայիսի կեսին:
Ռամիրեսը նշել է, որ դասախոսների գործադուլը կշարունակվի այնքան, մինչև իշխանությունները լսեն նրանց ձայնը:










