Գերմանիայում առյուծները հարձակվել են կենդանաբանական այգու աշխատակցի վրա

04:53 • 05.05.19

Գերմանիայում առյուծները հարձակվել են կենդանաբանական այգու աշխատակցի վրա, երբ վերջինս մտել է նրանց կերակրելու: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Միջադեպը տեղի է ունեցել «Սերենգեթի Պարկ»-ում: Վիրավորված տղամարդուն հասցրել են դուրս բերել նրա գործընկերները, ապա կանչել են շտապօգնություն: 24-ամյա տղամարդը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:

«Սերենգեթի Պարկ»-ը բացվել է 1974 թվականից: Այն զբաղեցնում է 120 հեկտար հողատարածք: Կենդանաբանական այգում բնակվում է շուրջ 1500 տարբեր կենդանի: Այցելուներին թույլ է տրվում ներս մտնել սեփական ավտոմեքենաներով: