Մայրաքաղաքի փողոցների գծանշումները կթարմացվեն և կբերվեն պատշաճ վիճակի. ՃՈ

00:23 • 05.05.19

Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է որոշ քաղաքացիներից ստացված մտահոգության մասին, ըստ որոնց մայրաքաղաքի փողոցների հորիզոնական գծանշումները թարմացված չեն, երբեմն՝ գրեթե անտեսանելի:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ խնդիրը պայմանավորված է եղել ներկման աշխատանքների համար եղանակային անբարենպաստ պայմաններով:

Ի գիտություն ընդունելով քաղաքացիների մտահոգությունը, նշվում է, որ կարճ ժամանակում մայրաքաղաքի բոլոր փողոցների գծանշումները կթարմացվեն և կբերվեն պատշաճ վիճակի: