Վենեսուելայում կործանված ռազմական ուղղաթիռի բոլոր ուղևորները մահացել են
Վենեսուելայի Օրիպիտո կանաչ գոտում, ավելի հստակ՝ Էլ-Վոլկանեում, 7 մարդու տեղափոխող ռազմական ուղղաթիռն այսօր կործանվել էր: Ատիլյոյի քաղաքացիական պաշտպանության ուժերի թիմն աջակցում էր որոնողական աշխատանքներին: Ուղղաթիռի անձնակազմի ճակատագրի մասին հստակ տեղեկություններ չկային:
Վերջին տեղեկություններով, որը հայտնում է globovision.com-ը, ուղղաթիռում գտնվող բոլոր ուղևորներին մահացած են գտել: Զոհերի թվում են երեք կապիտան, երկու մայոր և երկու փոխգնդապետ:










