Spice Girls խմբի մասնակիցը տարիքի պատճառով հրաժարվել է բեմ դուրս գալ 20-ամյա վաղեմության հագուստով

03:39 • 14.05.19

Spice Girls խմբի մասնակից Ջերրի Հոլլիուելը տարիքի պատճառով հրաժարվել է վերամիարվորված խմբի համերգների ժամանակ կրել 20-ամյա վաղեմության բրիտանական դրոշի գույներով կարճ շրջազգեստը: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Daily Star-ին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փոփ խմբի մյուս անդամները համաձայնել են բեմ դուրս գալ 20 տարի առաջվա իրենց բեմական հագուստներով: Էմմա Բանթոնը ելույթ կունենա վարդագույն, Մել Բին (Մելանի Բրաուն)՝ վագրաձև, իսկ Մել Սին (Մելանի Չիսհոլմ) սպորտային հագուստով:

«Աղջիկները փորձել են վերստեղծել ժամանակի ոգին, նույնիսկ այն դեպքում, երբ այդ հագուստները նրանց հանդերձապահարաններում այլևս չեն պահպանվել: Սակայն Ջերրին ամուսնացած է, ունի երեխաներ և իսկապես չի ցանկանում վերադառնալ նախկին Ջինջեր Սպայսին (Spice Girls-ի ելույթների ժամանակ երգչուհու պաշտոնական կեղծանունը): Նա ցանկանում է իր տարիքին համապատասխան տեսք ունենալ»,- երգչուհու որոշման մասին գրել է աղբյուրը: