Բրիթնի Սփիրսի պրոդյուսերը չի բացառել, որ երգչուհին այլևս բեմ դուրս չի գա

06:43 • 16.05.19

Ամերիկյան փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսի պրոդյուսեր Լարի Ռուդոլֆը չի բացառել, որ երգչուհին երբեք այլևս բեմ դուրս չի գա: Այդ մասին Газета-ի փոխանցմամբ՝ նա ասել է TMZ պորտալին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ պրոդյուսերն այդպես է պատասխանել հարցին, թե արդյոք Սփիրսը պատրաստվում է ելույթ ունենալ Լաս Վեգասում, որտեղ այս տարվա փետրվարին չկայացան նախատեսված համերգները:  

Ռուդոլֆը շեշտել է, որ հաշվի առնելով երգչուհու առողջական վիճակը՝ նա մոտ ապագայում հաստատ Լաս Վեգաս չի վերադառնա, նույնիսկ հնարավոր է ընդմիշտ հեռանա բեմից:

«Մենք ստիպված էինք հետաձգել իր համերգները, քանի որ դեղերն այլևս երգչուհու վրա չեն ազդում, նա իրեն կորցրել է հոր հիվանդության պատճառով»,- հավելել է երգչուհու պրոդյուսերը: