Ձին կծել է հոլիվուդյան դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնի կուրծքը (տեսանյութ)
Հոլիվուդյան դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնին փողոցում կծել է ձին: Այս մասին դերասանուհին գրել է Ինստագրամի իր էջում: Նա ձիու տիրոջը հարցրել է, թե կարո՞ղ է շոյել կենդանուն, վերջինս չի մերժել նրան, սակայն արդյունքն անսպասելի է եղել Չեսթեյնի համար:
«Ձիու խնամակալն ասաց, որ չի ցանկանում նեղացնել ինձ և, բնականաբար, թույլ տվեց դիպչել կենդանուն: Ես նրան շոյում էի, սակայն հենց այդ պահին նա կծեց իմ կուրծքը: Դրանից հետո հրաժարվեցի մոտ գնալ ձիուն»,- պատմել է դերասանուհին` հրապարակելով տեսանյութը «դեպքի» վայրից:










