ԱՄՆ-ում բժիշկները կնոջ գլխից 1,5 սմ երկարությամբ թրթուռ են հանել

02:00 • 29.05.19

ԱՄՆ-ում ուժեղ գլխացավերի պատճառով բժիշկների օգնությանն է դիմել 50-ամյա մի կին: Բացի գլխացավից, նա նշել է, որ իր գլխում կարծես ինչ-որ բան շարժվելիս լինի: Հիվանդանոցում կնոջը հակաբիոտիկներ են նշանակել, սակայն դրանից ցավերը միայն ուժեղացել են և նա շաբաթներ անց կրկին ստիպված է եղել գալ հիվանդանոց:

Ինչպես հայտնում է BMJ Case Reports-ը, հիվանդանոցում կինը տեղեկացրել է, որ վերջերս է վերադարձել է Արգենտինայից, որտեղ նա ենթարկվել է մոծակների հարձակմանը: Բժիշկներն ախտորոշել են մակաբույծների վարակ, որն առաջացել է թրթուռների մաշկի տակ ներթափանցումից:

Նշվում է, որ թրթուռներից մեկը, որը եղել է 1,5 սանտիմետր, հաջողվել է դուրս բերել առանց վիրահատական միջամտության, սակայն վիրահատության կարիք, ամեն դեպքում, զգացվել է, քանի որ թրթուռներից մյուսը մահացած է եղել:

ԱՄՆ-ում բժիշկները կնոջ գլխից 1,5 սմ երկարությամբ թրթուռ են հանել