Ուկրաինայում հոգեկան շեղումներ ունեցող անձը մկրատ է կուլ տվել
Ուկրաինայի Լվովի մարզի Սամբոր քաղաքի հիվանդանոց մկրատ կուլ տված տղամարդ է բերվել, գրում է korrespondent.net-ը՝ Սամբորի քաղաքային խորհրդին հղումով:
Հունիսի 18-ին քաղաքապետի մոտ ամենշաբաթյա ժողովի ժամանակ հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել է, որ բժիշկները մարդու օրգանիզմից մկրատը դուրս բերելու հաջող վիրահատություն են կատարել:
«Բարդ վիրահատություն է կատարվել, որի ժամանակ օրգանիզմից դուրս է բերվել մկրատը. հոգեկան շեղումներ ունեցող անձը կուլ էր տվել այն: Վիրահատվածի վիճակը կայուն է»,- նշել է քաղաքապետը:
Օրերս Tert.am-ը տեղեկացրել էր, որ Չինաստանում հարբած տղամարդը կուլ է տվել տան բանալին, այն մնացել էր նրա կերակրափողում: Բժիշկները շտապ վիրահատել էին տղամարդուն, նրանց հաջողվել էր առանց հիվանդի առողջությանը վնաս հասցնելու դուրս բերել օտար մարմինը:










