ԱՄՆ-ում ընտրել են Բեթմենի լավագույն դերակատարին
Ամերիկյան հեռուստալսարանն ընտրել է «Բեթմեն» ֆիլմի լավագույն դերասանին: Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, հարցմանը մասնակցած մարդկանց 39 տոկոսը կարծում է, որ հերոսի կերպարը լավագույնս մարմնավորել է Քրիստիան Բեյլը:
Երկրորդ տեղում Մայքլ Քիթոնն է, որն ընդամենը մեկ տոկոսով է զիջում Բեյլին: Լավագույն եռյակը եզրափակում է Ջորջ Քլունին` 19 տոկոս ձայնով: Բեն Աֆլեքի օգտին քվեարկել է 18 տոկոսը, իսկ Վել Քիլմերի օգտին` 17 տոկոսը:
Ամերիկացիներն ընտրել են նաև «Կին կատուն» ֆիլմի լավագույն հերոսուհուն: Հոլլի Բերին մեկ տոկոսով շրջանցել է Միշել Պֆայֆերին և 42 տոկոսով զբաղեցրել է առաջին տեղը:










