Facebook-ն արգելափակել է Led Zeppelin-ի ալբոմի շապիկը՝ այն չափազանց «մերկ» համարելով
Facebook-ի օգտատեր Միշել Կաոտիքը 2011-ին Led Zeppelin խմբի Houses of the Holy ալբոմի շապիկը վերբեռնել է ալբոմի թողարկման մեկամյակին նվիրված միջոցառման էջում:
Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, ութ տարի անց սոցցանցն արգելափակել է այդ գրառումը: Երաժշտական ալբոմի շապիկին մերկ երեխաներ են պատկերված, որոնք մագլցում են երկրաբանական հսկայական կազմավորման լանջն ի վեր:
Լուսանկարն արվել է լուսանկարիչ Օբրի Փաուելի կողմից և արտահայտում է 60-ականներին և 70-ականների սկզբին տարածված խանդավառությունը մանկության բնական անմեղության նկատմամբ:
«Այս ալբոմը գտնվում է միլիոնավոր տներում ողջ աշխարհով մեկ, և լուսանկարչական աշխատանքի հայտնիության կասկած չկա», -գրում է աղբյուրը: Սակայն Facebook-ն այլ տեսանկյունից է դատում: Գրառման հեղինակը ծանուցում է ստացել, որում նշվում է մերկ մարդկանց վերաբերյալ սոցցանցի չափանիշներին շապիկի անհամապատասխանության մասին:










