ԱՄՆ-ում հոլիվուդյան արվեստի սրահից գողացել են Մերիլին Մոնրոյի ոչ մեծ արձանը

17:10 • 20.06.19

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի Հոլիվուդ շրջանում հայտնի Փառքի ճեմուղուց ոչ հեռու գտնվող արվեստի երկհարկանի սրահից գողացել են ամերիկացի հայտնի կինոդերասանուհի և մոդել Մերիլին Մոնրոյի պողպատե արձանը, հաղորդում է Fox News-ը:

Արձանն այնտեղ տեղադրվել էր 25 տարի առաջ և պատկերում էր դերասանուհուն 1955թ.-ին նկարահանված  «Յոթ տարվա տենչը» (The Seven Year Old Itch) ֆիլմում:

Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել արձանի անհետացման հանգամանքները պարզելու համար: Անվտանգության համակարգի տեսախցիկի արձանագրած կադրերում անհայտ անձը ցատկում է բարձրացած տեղից և ուսապարկով հեռանում, սակայն բուն գողության պահը չի տեսագրվել:

Մերիլին Մոնրոն մահացել է 36 տարեկանում, բարբիտուրատների չարաշահումից, Լոս Անջելեսի իր տանը։ Չնայած Մոնրոյի մահը համարվել է ինքնասպանություն, նրա մահվանից հետո առաջարկվել են մի շարք դավադրության տեսություններ։

ԱՄՆ-ում հոլիվուդյան արվեստի սրահից գողացել են Մերիլին Մոնրոյի ոչ մեծ արձանը