Հեռացել է, բայց չի մոռացվել. Սասեքսի դքսուհին ներառվել է Suits սերիալի վերջին եթերաշրջանի նոր թրեյլերում (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ մասնագիտությամբ դերասանուհի Մեգան Մարքլը, որը պսակադրությունից հետո ստացել է Սասեքսի դքսուհու տիտղոսն ու հրաժեշտ տվել դերասանական կարիերային, ներառվել է հանրահայտ Suits հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի նոր թրեյլերում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Suits-ի՝ Մարքլի մասնակցությամբ վերջին սերիան ցուցադրվել էր նախորդ տարի, սակայն պրոդյուսերներն այնպես են մտածել, որ նոր եթերաշրջանում Մարքլի հերոսուհու մասին հիշողությունները տեղ-տեղ հայտնվեն:
Հայտնի է, որ 37-ամյա դքսուհին սերիալում մարմնավորում էր փաստաբան Ռեյչել Զեյնին: Նա նկարահանվել է Suits-ի առաջին յոթ եթերաշրջանում:
Հեռուստանախագիծը լքելուց հետո նա ամուսնացել է արքայազն Հարիի հետ և լույս աշխարհ բերել իրենց առաջնեկին:



















