Էդ Շիրանը նոր ալբոմի շրջանակում համագործակցել է Քարդի Բիի, Բրունո Մարսի, Ջասթին Բիբերի և այլ հայտնիների հետ

10:05 • 21.06.19

No. 6 Collaborations Project անվանումով նոր ալբոմի շրջանակում Էդ Շիրանը համագործակցել է մի շարք հայտնի փոփ և ռեփ կատարողների հետ։ The Guardian-ի փոխանցմամբ՝ ալբոմը կթողարկվի հուլիսի 12-ին։

Ավելի վաղ երգիչը ներկայացրել էր ալբոմից մի քանի երգ՝ I Don’t Care և Cross Me երգերը, որոնք ձայնագրել է Ջասթին Բիբերի, Chance the Rapper-ի, PnB Rock-ի հետ։

Նա դուետներով է հանդես եկել նաև Քարդի Բիի, Բրունո Մարսի, Թրևիս Սքոթի, Միկ Միլի, Skrillex-ի հետ։

Remember the Name երգը մեկ տասնամյակ անց միավորելու է ռեփ կատարողներ Էմինեմին և 50 Cent-ին։

Ակնկալիքները No. 6 Collaborations Project ալբոմից չափազանց մեծ են։ Երգչի 2017 թվականի ալբոմը համարվում է աշխարհում ամենաշատ վաճառված ալբոմը։ 2018 թվականին այն վաճառքի թվով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։

 

 

Էդ Շիրանը նոր ալբոմի շրջանակում համագործակցել է Քարդի Բիի, Բրունո Մարսի, Ջասթին Բիբերի և այլ հայտնիների հետ