6.5 գրամ կշռով ոսկյա շախմատից մինչև հագուստի ինքնատիպ էսքիզներ. հայ վարպետների գլուխգործոցները՝ Rusarminfo-ի ֆոտոշարքում

22:57 • 22.06.19

Յուրահատուկ իրեր ստեղծելն ու միաժամանակ մարդկանց հիացմունքն առաջացնելը բարդ է: Յուրաքանչյուր վարպետ իր ուրույն ձեռագիրն ունի, և նրա աշխատանքները ճանաչվում են իրենց առանձնահատկությամբ և ինքնատիպությամբ:

Այս մասին գրելով՝ Rusarminfo-ն մեկտեղել է տարբեր երկրներում բնակվող հայ վարպետների ձեռագործ աշխատանքները, որոնք, հիրավի, ուշադրության են արժանի: 

Էդգար Արտիս

Հայ նկարիչը հայտնի է դարձել իր ստեղծագործական մոտեցումներով, որոնց արդյունքում հագուստի էսքիզներ են ստեղծվում տարբեր առարկաների օգնությամբ, այդ թվում և ուտելիքների:

Արա Ղազարյան

Հայ ոսկերիչը Լոս Անջելեսում ստեղծել է ամենափոքր ոսկյա շախմատն աշխարհում: Նա իր աշխատանքի համար օգտագործել է սպիտակ և դեղին ոսկի, որոշ խաղաքարերի վրա նաև ադամանդներ է օգտագործել: Ոսկերչական իրի ընդհանուր քաշը կազմում է 6.5 գրամ: Խաղատախտակին ամենափոքր խաղաքարը 2 մմ-անոց զինվորը, իսկ ամենամեծը՝ 4.8 մմ-անոց թագավորը: Հայ վարպետի աշխատանքն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Արտակ Թադևոսյան

Գյումրեցի վարպետի՝ զինամթերքից պատրաստված զարդերը եզակի են նրանով, որ նա զարդի է վերածել այն, ինչը մարդկանց վիշտ է պատճառում:    

Ժան Պողոսյան

Լիբանանահայ քանդակագործ և նկարիչ Ժան Պողոսյանն այն քիչ նկարիչներից է ողջ աշխարհում, որ փորձարկումներ է անում կրակով, ինչն էլ յուրօրինակ է դարձնում իր գործերը:

 

 

6.5 գրամ կշռով ոսկյա շախմատից մինչև հագուստի ինքնատիպ էսքիզներ. հայ վարպետների գլուխգործոցները՝ Rusarminfo-ի ֆոտոշարքում