Սիրական զորքերը հետ են մղել գրոհայինների հարձակումը Համայի ավիաբազայի ուղղությամբ

19:13 • 22.06.19

Սիրիացի զինծառայողները՝ Ազգային պաշտպանական ուժերի աշխարհազորայինների աջակցությամբ, շաբաթ հետ են մղել ահաբեկիչների հարձակումները Համա նահանգային կենտրոնի (Դամասկոսից 220 կմ հեռավորությամբ) շրջակայքում գտնվող ավիաբազայի դեմ:   

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով սիրիական պետական լրատվամիջոցին, «Ջեբհաթ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորման գրոհայինները հարձակման ժամանակ անօդաչու են կիրառել, որը խոցվել է սիրիական հակաօդային պաշտպանության համակարգով ավիաբազային մոտենալիս:

Հակառակորդի հարձակումները հետ մղելուն միացել է հրետանին, որը հարվածներ է հասցրել զինված խմբավորումների դիրքերին և դրանց աջակից գծերին Էն-Նիքար և Էլ-Հոբեյթ բնակավայրերի միջև ընկած հատվածում: Արդյունքում մի քանի միավոր զրահատեխնիկա է ոչնչացվել: