Վաչովսկի քույրերի նոր «Մատրիցա» ֆիլմի նկարահանումները կսկսեն 2020 թվականին

02:59 • 24.06.19

Լանա և Լիլի Վաչովսկի քույրերը կնկարահանեն «Մատրիցա» ֆիլմի չորրորդ մասը: Այս մասին տեղեկացնում է Discussing Film-ը:

Նշվում է, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները, որոնք կրում են Project Ice Cream պայմանական անվանումը, կսկսեն 2020 թվականին: Ներկա պահին սյուժեի մանրամասները չեն հաղորդվում, սակայն կատարվում է ստեղծագործական խմբի հավաքագրումը: Հայտնի չէ նաև, թե հաջորդ ֆիլմը կլինի «Մատրիցա»-ի շարունակությունը, թե վերաթողարկումը:

«Մատրիցա» ֆիլմը նկարահանվել է 1999 թվականին՝ Վաչովսկի քույրերի կողմից: 2003 թվականին թողարկվել է ֆիլմի երկու շարունակությունը՝ «Մատրիցա. Վերաթողարկում» և «Մատրիցա. Հեղափոխություն»: