Կանացի հագուստով Պանինը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում

05:51 • 24.06.19

Ռուս դերասան Ալեքսեյ Պանինը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում` Ինստագրամի իր էջում հրապարակելով կանացի շքեղ հագուստով և դիմահարդարմամբ լուսանկար: Միևնույն ժամանակ, դերասանը սարկազմով է խոսել իր քայլի մասին:

Նա հայտարարել է, թե ցանկանում է գաղտնի տեղեկատվություն հրապարակել, որը չպետք է լրագրողների «ձեռքն ընկնի»: Պանինը նշել է, թե փոխել է սեռը և վիրահատություն է կատարել: «Ամեն ինչ բարեհաջող է ընթացել, հիմա նման վիրահատության է պատրաստվում նաև իմ կինը»,- գրել է նա:

Սոցցանցերի օգտատերերից շատերը գնահատել են դերասանի հումորի զգացողությունն ու պրոֆեսիոնալիզմը: «Զարմացրու մեզ, կսպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը», «Շքեղ հագուստ է»,- գրել են նրանք, սակայն մի մասն էլ քննադատել է դերասանին` նշելով, որ սարսափելի է Ալեքսեյին տեսնել այսպիսի կերպարով:

Կանացի հագուստով Պանինը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում