Ֆրանսիայում նախքան աճուրդի մեկնարկը վաճառվել է Կարավաջոյի հայտնի կտավներից մեկը

22:02 • 25.06.19

Վերածննդի դարաշրջանի հանրահայտ իտալացի գեղանկարիչ Միքելանջելո դե Կարավաջոյի «Հուդիթ և Հողոփեռնես» նկարը, որի արժեքը նախնական գնահատմամբ տատանվում է 100-150 մլն եվրոյի սահմաններում, վաճառվել է նախքան հունիսի 27-ին նշանակված աճուրդը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Labarbe աճուրդի ներկայացուցիչը:

«Կտավն արդեն վաճառվել է», - պատասխանել է աճուրդի տան ներկայացուցիչը կայանալիք վաճառքի մասին տեղեկություններ հայտնելու խնդրանքին: Վերջինս հրաժարվել է նշել վաճառքի ամսաթիվն ու գումարը, որով ձեռք է բերվել գլուխգործոցը: Կտավի նոր տիրոջ մասին տեղեկությունը ևս չի հրապարակվում:

Աճուրդի տան տարածած հաղորդագրության համաձայն՝ կտավը կուղարկվի արտասահման:

Ստեղծագործությունը, որն անվանվել է ըստ դրանում պատկերված բիբլիական տեսարանի, 2014 թվականին հայտնաբերվել է ֆրանսիական Թուլուզ քաղաքում՝ հին տան ձեռնահարկում: Մինչ օրս փորձագետները տարակարծիք են կտավի իսկության հարցում: Այն առաջինը հաստատել է ֆրանսիացի արվեստագետ Էրիկ Թյուրկենը, որին կտավը հայտնաբերողները վստահել էին փորձաքննության անցկացումը:

  

 

Ֆրանսիայում նախքան աճուրդի մեկնարկը վաճառվել է Կարավաջոյի հայտնի կտավներից մեկը