Հոլիվուդյան դերասանները Մյուլլերի զեկույցի մոտիվներով պիես են ներկայացրել

11:02 • 25.06.19

Հոլիվուդյան աստղերը, որոնց թվում են Ալիսա Միլանոն, Զաքարի Քուինթոն և Մայքլ Շեննոն, ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի՝ 2016թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին ենթադրյալ ռուսական միջամտության վերաբերյալ զեկույցի մոտիվներով պիես են բեմադրել, հաղորդում է The New York Post-ը:

«Հետաքննություն. ճշմարտության որոնում 10 գործողությունով» վերնագրով պիեսը հեռարձակվել է ուղիղ եթերով երեկ երեկոյան: Այն կայքի տվյալներով, որտեղ տեղադրվել է պիեսի տեսագրությունը, սցենարի հեղինակը Ռոբերտ Շենքանն է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոլիվուդյան մի քանի դերասան՝ այդ թվում Ռոբերտ դե Նիրոն և Լոուրենս Ֆիշբոռնը, գրող Սթիվեն Քինգի հետ միասին նկարահանվել են հոլովակում, որում մեղադրում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ռուսաստանի հետ դավադրության մեջ մտնելու համար: Որպես ապացույց՝ նրանք բերում են Մյուլլերի զեկույցը, որը «հստակ ապացուցում է Ռուսաստանի հետ դավադրությունը», սակայն, նրանց խոսքով, զեկույցը փաստացիորեն ոչ ոք չի ընթերցել:

Հիշեցնենք, որ հատուկ դատախազի զեկույցը հրապարակվել էր ապրիլին`2 տարվա հետաքննությունից հետո, որի նպատակն էր պարզել՝ արդյոք 2016թ.-ի ընտրություններին Թրամփի թիմը Ռուսաստանի հետ «դավադրության» մեջ է մտել, ինչպես նաև այն՝ խոչընդոտել է ԱՄՆ նախագահը արդարադատությանը, թե ոչ: 

Հոլիվուդյան դերասանները Մյուլլերի զեկույցի մոտիվներով պիես են ներկայացրել