«Սարսափելի, հուզիչ և տպավորիչ». Ջորջ Մարտինը գրել է «Չեռնոբիլ» սերիալի մասին և կանխատեսել շատ մրցանակներ

19:58 • 26.06.19

«Սառույցի և կրակի երգ» պատմվածքների շարքի հեղինակ Ջորջ Մարտինը բարձր գնահատական է տվել «Չեռնոբիլ» սերիալին Twitter-ում: 

Նա գրառմամբ տեղեկացրել է, որ դիտել է HBO հեռուստաընկերության սերիալը և այն անվանել է «սարսափելի, հուզիչ և տպավորիչ»: 

«Եթե այս շոուն մի ամբողջ բեռնատար մրցանակ չստանա «Էմմի» մրցանակաբաշխությանը, ապա Հոլիվուդում արդարություն չկա», - գրել է վիպասանը:

Ջորջ Մարտինը հատկապես ընդգծել է «տաղանդավոր Ջարեդ Հարիսի հիանալի խաղը», որը մարմնավորել է պրոֆեսոր Լեգասովի կերպարը: 

«Էմմի» հեռուստատեսային մրցանակի հանձնման արարողությունը կկայանա հուլիսի 27-ին Լոս Անջելեսում: 

Մեկ ամիս առաջ Ֆիլմերի միջազգային տվյալների բազայի (International Movie Data Base) համաձայն՝ «Չեռնոբիլ» սերիալը ճանաչվածությամբ շրջանցել էր «Գահերի խաղը» հեռուստասերիալին՝ դառնալով ամենահանրաճանաչը բոլոր ժամանակներում:

«Գահերի խաղը» հեռուստասերիալի սյուժեի համար հիմք են հանդիսացել հենց Ջորջ Մարտինի հեղինակած «Սառույցի և կրակի երգ» պատմվածքները։

 

 

«Սարսափելի, հուզիչ և տպավորիչ». Ջորջ Մարտինը գրել է «Չեռնոբիլ» սերիալի մասին և կանխատեսել շատ մրցանակներ