Եվգենի Պետրոսյանը ծաղրել է Ալիբասովի թունավորումը

03:35 • 26.06.19

Հումորիստ Եվգենի Պետրոսյանը հայտարարել է, որ երաժշտական պրոդյուսեր Բարի Ալիբասովի թունավորումն իրեն հին կատակ է հիշեցրել: Պետրոսյանը հիշել է սանտեխնիկի պատմությունը, որին աշխատանքի դիմաց ալկոհոլի շշի փոխարեն սխալմամբ գել էին հյուրասիրել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Պետրոսյանի հերոսն աշխատանքի դիմաց ստացել էր օտարերկրյա արտադրության տարայով գել, այն խմել էր և ստամոքսում «պայթյուն» էր տեղի ունեցել: Սանտեխնիկն ընկել էր և բղավել. «Լիկյորը փչացած է, սակայն կարելի է խմել»: Պետրոսյանը նշել է, որ այս պատմությունն ինչ-որ բանով նման է Ալիբասովի շուրջ ստեղծված իրավիճակին:

Ավելի վաղ բժիշկ-գաստրոէնտերոլոգ Վիտալի Ռումյանցևը կարծիք էր հայտնել, որ Բարի Ալիբասովը բեմադրել է իր թունավորման պատմությունը: Նա նշել էր, որ եթե վերջինս չորրորդ աստիճանի այրվածք ստանար, դա կնշանակեր կերակրափողի հյուսվածքների ամբողջական ոչնչացում:

Բժիշկը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ թունավորվելու դեպքում Ալիբասովը սնունդն ստամոքս պետք է ձողիկով անցկացներ և կորցներ քաշը, բայց դա էլ տեղի չի ունեցել: Նա նշել է, որ Ալիբասովի ձայնը ևս պետք է փոխված լիներ:

Եվգենի Պետրոսյանը ծաղրել է Ալիբասովի թունավորումը