Ռոբերտ Դաունի կրտսերը ցանկանում է, որ «Վրիժառուներ»-ն առաջ անցնեն «Ավատար»-ից

14:27 • 27.06.19

Ամերիկացի հայտնի դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը ցանկանում է, որ «Վրիժառուները» ֆիլմաշարի նոր մասն առաջ անցնի «Ավատար»-ից, հաղորդում է ria.ru-ն:

«Երկաթե մարդու» դերակատարը երկրպագուներին կոչ է արել դիտել «Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմը, որպեսզի այն համաշխարհային վարձույթի ցուցանիշներով առաջ անցնի Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմից:

«Անպայման դիտեք նորացված «Վրիժառուներ»-ը, որպեսզի ֆիլմը դառնա թիվ մեկը: Առավել ևս, որ այնտեղ շատ հետաքրքիր մանրամասներ են սպասվում»,- Twitter-ում գրել է դերասանը:

Այսպիսով՝ դերասանը երկրպագուներին կոչ է արել օգնել «Վրիժառուները» ստեղծողներին գերազանցել «Ավատար»-ի ռեկորդը, որն առայժմ առաջատարն է համաշխարհային վարձույթում:

Ջեյմս Քեմերոնի՝ Պանդորա մոլորակի ռազմատենչ ժողովրդի մասին պատմող ֆիլմը վաստակել է գրեթե 2,788 մլրդ դոլար:

«Վրիժառուների» չորրորդ մասն այժմ իր գլխավոր մրցակցից հետ է մնում մոտ 40 մլն դոլարով։ Համաշխարհային վարձույթում ֆիլմը վաստակել է 2,749 մլրդ դոլար։

 

 

Ռոբերտ Դաունի կրտսերը ցանկանում է, որ «Վրիժառուներ»-ն առաջ անցնեն «Ավատար»-ից