Պուտինի հետ հանդիպման համար Թերեզա Մեյը կրկին կարմիր կոստյում է ընտրել, սակայն հրաժարվել է ժպտալ

16:38 • 28.06.19

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հեռացող Թերեզա Մեյը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար կրկին վառ կարմիր կոստյում է ընտրել, գրում է gazeta.ru-ն:

Թերեզա Մեյը նմանատիպ հանդերձանք էր ընտրել նաև 2016 թվականին՝ ՌԴ նախագահի հետ առաջին հանդիպման ժամանակ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս անգամ Մեյի տրամադրությունը զգալիորեն տարբերվել է: Եթե առաջին հանդիպման ժամանակ նա լայն ժպտում էր և ակնհայտորեն գոհունակ տեսք ուներ, ապա Օսակայում նա ոչ մի զգացմունք ցույց չի տվել և նույնիսկ զայրացած տեսք է ունեցել:

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թերեզա Մեյի հետ հանդիպել է Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվող G20-ի գագաթնաժողովի շրջանակում: