Թրամփն Իսպանիայի վարչապետի պաշտոնակատարին G20-ի գագաթնաժողովում իր «տեղն» է ցույց տվել (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի Օսակա քաղաքում G20-ի գագաթնաժողովի նիստից առաջ Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսի հետ այնքան էլ քաղաքավարի չի վարվել, գրում է ria.ru-ն:
Իսպանիան «Մեծ քսանյակ»-ի անդամ չէ, սակայն մասնակցում է Օսակայի նիստերին որպես հրավիրված երկիր։
Իսպանական ԶԼՄ-ների տարածած կադրերում երևում է, թե ինչպես նիստի սկսվելուց առաջ, երբ պետությունների և կառավարությունների ղեկավարներն իրենց տեղն են զբաղեցնում կլոր սեղանի շուրջ, ինչ-որ պահի Պեդրո Սանչեսը և Դոնալդ Թրամփը հայտնվում են կողք կողքի: Կարճ ողջույնից հետո, Սանչեսը փորձում է Թրամփին ինչ-որ բան ասել, սակայն վերջինս, ի պատասխան, մատով Իսպանիայի կառավարության ղեկավարի պաշտոնակատարին իր տեղն է ցույց տալիս և առաջ անցնում: Սանչեսը, իր հերթին, ժպտում և զբաղեցնում է իր տեղը:
Այնուհանդերձ, Իսպանիայի կառավարությունում վստահեցնում են, որ Թրամփը Սանչեսին հայտնել է, որ սիրում է Իսպանիան:
Pedro Sánchez se ha ido a su sitio con una sonrisa tras el gesto burlón de Trump, que le ha mandado sentar https://t.co/oRfSsktsko pic.twitter.com/j9MmuG2H1X
— EL PAÍS (@el_pais) June 28, 2019










