Աբխազիան ժամանակավորապես փակել է Վրաստանի հետ սահմանը

16:30 • 28.06.19

Աբխազիայի պետանվտանգության ծառայությունը Վրաստանի հետ սահմանը հատելու համար ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել, ինչպես նաև արգելել է Աբխազիայի բնակիչներին այդ երկիր գնալ, գրում է tass.ru-ն:

Պետանվտանգության ծառայության համաձայն՝ տվյալ միջոցառումը ձեռնարկվել է Վրաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ ընթացող բողոքի զանգվածային ցույցերի առնչությամբ: Հայտարարության մեջ ասվում է, որ ցույցերն առնչվում են Աբխազիայի պետականությանը:  

Հիշեցնենք, որ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցերը սկսվել էին Վրաստանի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական նիստում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնելուց և այդտեղից ելույթ ունենալուց հետո: