Apple-ը 9 մլրդ դոլար է կորցրել գլխավոր դիզայների հեռանալու լուրերի ֆոնին

20:09 • 28.06.19

Ամերիկյան Apple ընկերության կապիտալիզացումը NASDAQ  բորսայում նվազել է 9 մլրդ դոլարով՝ հասնելով 919.02 մլրդ-ի: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, դա տեղի է ունեցել ընկերության դիզայնի գծով տնօրեն Ջոնաթան Այվի՝ իր պաշտոնից հեռանալու որոշման ֆոնին:

Աճուրդի փակման պահին ընկերության բաժնետոմսն արժեր 199.74 դոլար: Նախորդ աճուրդի փակման պահի տվյալն է 199.8 դոլար:

Այվը որոշել է ստեղծել LoveFrom սեփական անկախ դիզայներական ընկերությունը, որի հաճախորդների թվում կլինի նաև Apple-ը: Այվի պաշտոնը կզբաղեցնի օպերացիոն տնօրեն Ջեֆ Ուիլյամսը:

Անգլոամերիկացի դիզայներն Apple-ում աշխատել է 1992 թվականից: Նա մշակել է iMac, iPod, iPhone, iPad, MacBook և MacBook Pro գաջեթների դիզայներական լուծումները: