Իրանում բիթքոինի հետ կապված խարդախության դեպք է բացահայտվել
Իրանի իշխանությունները բիթքոինի ստեղծման ցանց են բացահայտել: Երկու լքված գործարանում բիթքոինի ցանցին միանալու համար տեղադրված 1000 համակարգչային սարք է առգրավվել:
Ինչպես հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով իրանական հեռուստատեսությանը, համապատասխան գործողությունները ձեռնարկվել են էլեկտրականության սպառման ծավալների աճի պատճառով:
Երկրի էներգիայի հարցերով նախարարության խոսնակը տեղեկացրել է, որ հունիսին էլեկտրաէներգիայի սպառման պահանջը ավելացել է 7 տոկոսով:
Վերլուծաբաններից մեկի կարծիքով՝ բիթքոինը մեծ ուշադրություն է սկսել գրավել Իրանում՝ որպես հարստության կուտակման հնարավոր միջոց:










