Ռուս բժիշկները պատմել են, թե որ գործոններն են նպաստում կրծքի քաղցկեղի առաջացմանը

06:31 • 28.06.19

Մոսկվայի հիվանդանոցի ուռուցքաբանական բաժնի գլխավոր բժիշկ Անատոլի Մախսոնը նշել է այն գործոնները, որոնք մեծացնում են կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Դրանք են` հղիության արհեստական ընդհատումները, ուշ հղիությունը, գիրացումն ու եղանակային բարձր ջերմաստիճանը: Այս մասին փոխանցում է Life.ru-ն:

«Յուրաքանչյուր ավելորդ 5 կիլոգրամը 4-8 տոկոսով մեծացնում է հիվանդության զարգացման հավանականությունը: Այս փաստը հիմնավոր է և այն ապացուցված է: Ուռուցքի առաջացման ռիսկը մեծանում է գիրացումով, քանի որ կրծքագեղձի ուռուցքը համարվում է հորմոնալ կախվածություն ունեցող, իսկ ճարպը կարող է արտադրել էստրոգեններ»,- բացատրել է նա:

Իր հերթին, ուռուցքաբան-մամոլոգ, վիրաբույժ Արկադի Աքսենենկոն հայտարարել է, որ քաղցկեղի առաջացման 158 գործոն կա, որոնցից են տարիքը, շոգ եղանակը, հղիության արհեստական ընդհատումն ու ուշ տարիքում հղիությունը: Իսկ ահա 19-20 տարեկանում ծննդաբերելն ու երեխային մեկ տարի շարունակ կրծքով կերակրելը նվազեցնում է չարաբաստիկ հիվանդության առաջացումը:

Ռուս բժիշկները պատմել են, թե որ գործոններն են նպաստում կրծքի քաղցկեղի առաջացմանը