Հնդկաստանում 23 մետրանոց պատի փլուզման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել (լուսանկարներ)

11:07 • 29.06.19

Առնվազն 17 մարդ է մահացել Հնդկաստանի արևմուտքում գտնվող Մահարաշտրա նահանգի Պունե քաղաքում բանվորների համար նախատեսված ժամանակավոր թիթեղյա շինությունների վրա 23 մետրանոց պատի փլուզման հետևանքով, հաղորդում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ պատը կանգնեցված է եղել բազմահարկ բնակելի շենքի շուրջը և ընկել է մի քանի թիթեղյա շինության վրա, որտեղ բանվորներ են գտնվել:

Ըստ վարկածի՝ արտակարգ պատահարի պատճառ են դարձել մուսոնային անձրևները:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Աղբյուրի հաղորդմամբ՝ փլատակների տակ կարող են մարդիկ լինել, ուստի զոհերի թիվը կարող է աճել: