Արագածոտնի մարզում 23-ամյա վարորդը Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով ու մի քանի ծառ կոտրելով, գլխիվայր հայտնվել է դաշտում. Shamshyan.com
Այսօր՝ հունիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ժամը 17:50-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 23-ամյա Սամվել Առաքելյանն իր վարած Mercedes մակնիշի 35 NG 096 համարանիշի ավտոմեքենայով՝ Աշտարակի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի «Արծվի թևեր» հուշակոթողի հարևանությամբ դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, մոտ 70 մետր մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում:
Վթարի հետևանքով վարորդ Ս. Առաքելյանը քաղաքացիների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Աշտարակի հիվանդանոց, որտեղից էլ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել և շպրտվել է, իսկ դեպքի վայր ժամանած՝ վարորդի հազարազներն ու ընկերները ասում էին, որ վթարի պատճառը վարորդի առջև թափառող շան հայտնվելն է եղել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։












