Կալիֆոռնիայում 4-հարկանի բնակելի համալիրում բռնկված հրդեհն ավելի քան 50 բնակարան է ոչնչացրել (լուսանկարներ, տեսանյութ)

10:14 • 29.06.19

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա քաղաքում 4-հարկանի անավարտ բնակելի համալիրում բռնկված հրդեհն ավելի քան 50 բնակարան է ոչնչացրել, հայտնում է San Francisco Chronicle-ը:

Հրդեհի հետևանքով առնվազն մեկ բանվոր է տուժել, նրան տեղափոխել են հիվանդանոց:

Հրդեհը բռնկվել է երևանյան ժամանակով երեկ ուշ երեկոյան՝ ժամը 22:00-ի սահմաններում: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է առնվազն 12 հրշեջ մեքենա:

Հրդեհի բռնկման պատճառների մասին չի հաղորդվում: