Էրեբունիում խուլիգանության կասկածանքով բերման են ենթարկել տասնյակից ավելի քաղաքացիներ

17:30 • 29.06.19

 


Հունիսի 28-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երկաթուղայինների 1-ին փողոցի բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք վիճել են՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Տեղեկությունների հիման վրա ձեռնարկվել են միջոցառումներ, և խուլիգանություն կատարելու կասկածանքով, բենզալցակայանի մոտից ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել ութ հոգի, ապա բաժին է ներկայացվել ևս չորսը:


Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր: