Վրաստանում փոթորիկ է, ծով մտնելը ժամանակավորապես արգելվել է

21:22 • 29.06.19

Ինչպես հայտնում են Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից Սև ծովի առափնյա հատվածում գրանցվել է 4 բալ ուժգնությամբ փոթորիկ և սպասվում է փոթորկի առավել ուժգնացում:

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը զգուշացնում է, որ ժամանակավորապես արգելվում է ծով մտնել։

«Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից»,-ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։