Երևանում, Արզականում և Առինջում 1 գյուրզա, 1 շամհար և 1 սահնօձ են բռնել

10:06 • 29.06.19

Հունիսի 28-29-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Արզական և Առինջ գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շամհար և 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: