Նորաշեն գյուղի մոտ՝ մայրուղու վրա 50-55 ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. Shamshyan.com

12:38 • 29.06.19

Այսօր, հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 07։30-ի սահմաններում Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Նորաշեն գյուղի վարչական տարածքում տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 50-55 տարեկան տղամարդու դի, բերանքսիվայր ընկած։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ և օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ մահացածի ինքնությունը և նրա մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Տեղի ունեցածը վրաե՞րթ է, թե՞ այլ հանցագործություն, դա նույնպես պարզվում է։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: