Կիևում ադրբեջանցու պատկանող սրճարանում հրաձգություն է տեղի ունեցել. կա մեկ վիրավոր (լուսանկարներ)

14:40 • 29.06.19

Լույս հունիսի 29-ին Կիևի Օբոլոնսկի թաղամասում մի խումբ տղամարդիկ զենքի կիրառմամբ կռիվ են արել «Կասպիյ» կոչվող սրճարանում, որի տերն ադրբեջանցի է:

Ինչպես հայտնում է minval.az-ը, մի քանի ժամ անց ոստիկանությունը հինգ կովկասցու է բերման ենթարկել:

Ականատեսների համաձայն՝ ամեն ինչ սկսվել է նրանից, որ երկու տղամարդու միջև վեճ է սկսվել պարահրապարակում, որի ընթացքում կովկասյան արտաքինով մի երիտասարդ դանակ է հանել: Ներկաները նրան հատակին են գցել ու հետո փողոց հանել, սակայն պատմությունն այսքանով չի ավարտվել: Տասնհինգ րոպե անց նա մեքենայով սրճարան է վերադարձել կովկասյան արտաքինով չորս ընկերոջ հետ:

Նրանք բոլորով ներս են մտել, ու կռիվն ավելի թեժ ձևով է շարունակվել՝ այս անգամ գազային բալոնների և զենքի կիրառմամբ: Հարձակվողներից մեկն ատրճանակով կրակել է տղամարդու ոտքին, ինչից հետո նրանք մեքենայով փախուստի են դիմել:

Ոստիկանությունը նրանց հայտնաբերել է դեպքից մի քանի ժամ անց և ոստիկանական բաժանմունք տեղափոխել: Մեքենայում են գտնվել նաև երկու աղջիկ, որոնց մոտ թմրանյութ է հայտնաբերվել: