Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Տաջիկստանի նախագահին իր հետ «բերած» անձրևի համար

11:54 • 29.06.19

Մինսկում տեղի է ունեցել Բելառուսի և Տաջիկստանի նախագահների հանդիպումը, հայտնում է tj.sputniknews.ru-ն:

«Դուք իսկական ընկերն եք ոչ միայն իմ, այլև բելառուս ժողովրդի»,- հայտնել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Անկախության պալատում ընդունելով իր տաջիկ գործընկեր Էմոմալի Ռահմոնին:

Լուկաշենկոյի կարգադրությամբ Բրեստի ու Գոմելի մարզերում երգու մրգատու այգիներ են տնկվել:

«Եվ շնորհակալություն ձեզ, դուք երեկ լավ եղանակ եք ձեզ հետ բերել՝ անձրև է տեղացել: Հատկապես Բելառուսի կենտրոնում»,- ասել է Բելառուսի առաջնորդը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են միասին դուրս գալ աֆղանական և պակիստանյան շուկաներ:

Հանդիպման ընթացքում Բելառուսի նախագահն ասել է, որ Մինսկում հնարավոր է անցկացվեն երեք երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի առաջնորդների բանակցությունները:

«Պուտինը վաղն առավոտյան կգա, մենք կարող ենք երեքով խոսել»,- ասել է Լուկաշենկոն՝ դիմելով իր տաջիկ գործընկերոջը: