ԱՄՆ-ում դատարանն արգելափակել է միջոցների հատկացումը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար

23:26 • 29.06.19

Ամերիկյան դաշնային դատարանն արգելափակել է ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար Պենտագոնից միջոցների հատկացման գործընթացը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ վարչակազմը կբողոքարկի այդ որոշումը:

Կալիֆոռնիայի դատարանը որոշել է, որ 2.5 մլրդ դոլարը պաշտպանության նախարարության միջոցներից չի կարող օգտագործվել պատի կառուցման համար, ինչպես նախատեսում էր վարչակազմը:

Մենք անհապաղ կբողոքարկենք և կարծում ենք, որ կհաղթենք», - ասել է Թրամփը լրագրողներին:  

Պատի կառուցումը եղել է Թրամփի նախընտրական խոստումներից մեկը: 2019-ին սկզբին մեկ ամիս տևած բյուջետային ճգնաժամից հետո Թրամփը ստիպված էր զիջել Կոնգրեսին, որը պահանջված գումարը չէր հատկացնում շինարարական աշխատանքների համար: