Թունիսի նախագահին եկող շաբաթ դուրս կգրեն հիվանդանոցից. ԶԼՄ-ներ
Թունիսի նախագահ Բեժի Քայիդ աս-Սեբսին ապաքինվում է: Երկուշաբթի կամ երեքշաբթի նրան կարող են դուրս գրել զինվորական հիվանդանոցից:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Agence France Presse-ին, այս մասին շաբաթ հայտնել է երկրի ղեկավարի որդին՝ Հաֆեզ Քայիդ աս-Սեբսին:
«Նախագահն իրենց ավելի լավ է զգում, նրան վտանգ չի սպառնում, և մենք հույս ունենք, որ նա հիվանդանոցը կլքի երկուշաբթի կամ երեքշաբթի», - ասել է վերջինս:
Հինգշաբթի առավոտյան երկրի նախագահը հոսպիտալացվել էր ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով: Ավելի ուշ մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց 92-ամյա առաջնորդի մահվան մասին: Ավելի ուշ այդ լուրը հերքվել էր երկրի պաշտոնական անձանց կողմից:










