Սանկտ Պետերբուրգ-Անթալիա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել «Վնուկովոյում»

21:59 • 29.06.19

Սանկտ Պետերբուրգ-Անթալիա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել մոսկովյան «Վնուկովո» օդակայանում ուղևորներից մեկի առողջական վիճակի վատթարացման պատճառով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ռոսիա» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցչին:

«Սանտ Պետերբուրգից Անթալիա մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել «Վնուկովոյում»՝ ուղևորներից մեկի ինքնազգացողության վատթարացման պատճառով: Վերջինիս փոխանցել են բուժծառայության աշխատակիցներին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ ուղևորի հետ թռչող նրա ընտանիքի անդամները հարաժարվել են շարունակել թռիչքը:

«Օդանավը վերալիցքավորումից հետո կմեկնի նշանակման վայր»,- նշել է ավիաընկերության ներկայացուցիչը: