Բեռլինում տասնյակ հազարավոր մարդիկ տնտեսական և բնապահպանական բարեփոխումների պահանջով բողոքի ակցիա են իրականացրել

13:55 • 30.06.19

Հունիսի 29-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության շենքի առաջ տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ բողոքի խոշոր ակցիա է իրականացվել, հաղորդում է newsbeezer.com-ը: 

Հավաքվածները հանդես են եկել հաջակցություն աշխատանքի շուկայի և արդյունաբերության սոցիալական ու էկոլոգիական ուղղվածության: Նրանք կոչ են արել փոփոխություններ մտցնել էներգիայի և տրանսպորտի քաղաքականության մեջ, ինչպես նաև շարունակաբար աճող թվային տնտեսության պայմաններում մարդկանց համար աշխատատեղեր ապահովել:

Ցույցը կազմակերպվել է մի շարք հասարակական կազմակերպությունների և արհմիությունների համատեղ ջանքերով: Ոստիկանության տվյալներով՝ այն խաղաղ է ընթացել:

Evangelische Bundesverband Diakonie Deutschland բարեգործական կազմակերպության ղեկավարի խոսքով՝ հարկավոր է պատասխաններ գտնել այնպիսի նոր հարցերի, ինչպիսիք են թվայնացումը, կլիմայական փոփոխությունները, միգրացիան և ժողովրդագրական փոփոխությունները: