Կանադացի վարչապետն անհարմար իրավիճակում է հայտնվել G20-ի գագաթնաժողովում (տեսանյութ)

17:22 • 30.06.19

Սոցցանցերի օգտատերերի աչքերից չի վրիպել անհարմար իրավիճակը, որում հայտնվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Օսակայում անցկացված G20-ի գագաթնաժողովի ժամանակ:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, Twitter-ում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է Թրյուդոն ձեռքը մեկնում՝ ողջունելու իր կողքին նստած բրազիլացի նախագահ Ժաիր Բոլսոնարուին: Այդ պահին ակնթարթային հայացք նետելով կանադացի վարչապետի վրա՝ Բոլսոնարուն նրան մեջքով է շրջվում, որպեսզի ողջունի սեղանի շուրջ իր հարևանությամբ նստած մեկ այլ գործչի: Թրյուդոն իջեցնում է ձեռքը՝ շարունակելով նայել բրազիլացի ղեկավարի կողմը:

Հիշեցնենք, որ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը ճապոնական Օսակա քաղաքում անցկացվել է հունիսի 28-29-ը: G20-ի ավանդական անդամներից բացի միջոցառումն այցելել են Իսպանիայի, Սինգապուրի, Թաիլանդի, Եգիպտոսի, Սենեգալի, Չիլիի, Վիետնամի և Նիդեռլանդների ներկայացուցիչները: