Մոնիկա Բելուչչին բաժանվել է 36-ամյա ընկերոջից (լուսանկարներ)

23:50 • 02.07.19

Իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչչին բաժանվել է իր երիտասարդ սիրեցյալից՝ ֆրանսիացի քանդակագործ Նիկոլա Լեֆևրից: Ինչպես նշում է Libero օրաթերթը, դերասանուհին անձամբ է հաստատել տեղեկությունը:

54-ամյա Բելուչչին նշել է, որ իր և 36-ամյա նկարչի միջև այժմ միայն ընկերական հարաբերություններ են: «Մենք շատ համապատասխան էինք միմյանց: Այդ մարդն ինձ շատ բան սովորեցրեց, սակայն այժմ մեր համատեղ թռիչքն այլ թռիչքուղով կընթանա. մենք պարզապես ընկերներ կլինենք»,- նշել է դերասանուհին:

Զույգը միասին էր արդեն գրեթե 2 տարի: Վերջին անգամ նրանք միասին հանրության առաջ հայտնվել էին հունիսի սկզբին: